Հղիություն, ծննդաբերություն
|
Ապագա մայրիկները պետք է իմանան. ի՞նչ է լակտոստազը

Կերակրման ժամանակ կաթի կանգը կրծքում, բժշկական տերմինաբանությամբ նշանակում է` լակտոստազ: Որպես կանոն՝ այն առաջանում է կամ շատ արտադրվող կաթի ու ոչ անհրաժեշտ քանակի դատարկվելուց, կամ նեղ ծորանների պատճառով...:
Լակտոստազն արտահայտվում է կաթնագեղձի ուժեղ ցավով, որի ժամանակ կուրծքը լցվում է, իսկ շոշափելիս կարելի է առանձին մասերում նկատել կոշտացումներ: Երբ այդ կրծքից կաթը դուրս է գալիս, ուշադրություն դարձրեք, որ այդ կրծքից հավասարաչափ չէ դուրս գալիս, որոշ մասերից կարող է կաթ դուրս չգալ ընդհանրապես: Այս դեպքում ցավային զգացողությունները չեն հանգստանում նույնիսկ կուրծքը դատարկելուց հետո։
Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, որոնցից հիմնականներն են` կրծքով կերակրելուց հրաժարվելը, երեխային ոչ կանոնավոր կերակրելը, կերակրելիս երեխային կրծքին ոչ ճիշտ մոտեցնելը, որի արդյունքում կրծքի որոշակի մասերից ընդհանրապես կաթ չի գալիս, ու գեղձը չի դատարկվում: Այս հիվանդության զարգացմանը նպաստում են նաեւ նեղ կրծկալներ կրելը, փորի վրա քնելը, որի արդյունքում կարող են խցանվել կաթնածորանները, մրսելը, սթրեսները, գերհոգնածությունն ու գերծանրաբեռնվածությունը:
Ընդհանրապես լակտոստազը կարող է ուղեկցվել լավ ինքնազգացողությամբ ու մարմնի նորմալ ջերմաստիճանով: Բայց ոչ մի միջոց չձեռնարկելու դեպքում կարող է բարձրանալ ջերմությունը, որն արդեն մաստիտի նախանշան է: Այս դեպքում բավական է երեխային ճիշտ մոտեցնել կրծքին ու ճիշտ հաճախականությամբ կերակրել, եւ շատ արագ այս գանգատները կանցնեն, բայց չօգնելու դեպքում, կանոնավոր կերակրելու հետ մեկտեղ, պետք է կուրծքը դատարկել նաեւ կթելու միջոցով` օրը 1-3 անգամ: Բայց չի կարելի կուրծքը դատարկել կերակրելուց անմիջապես հետո, որովհետեւ դա արդեն օրգանիզմին տագնապ է այն մասին, որ կաթը չի բավականացնում երեխային, հետեւաբար՝ ավելի շատ ու արագ կսկսի կաթ արտադրվել, իսկ այս դեպքում կաթի կանգն անխուսափելի է:
Կուրծքը դատարկելուց առաջ պետք է տաք կոմպրեսներ դնել, որպեսզի ուժեղանա կաթի հոսքը: Կոմպրեսն այն մասերում պետք է դրվի, որտեղ կոշտացումներ ու կաթի կանգ է նկատվում:
Լակտոստազի ժամանակ պետք է հետեւել օգտագործած հեղուկի քանակին, որպեսզի սահմանափակեք կաթի առաջացման քանակը: Հեղուկի քանակը պետք է չանցնի 800 գ-ից մինչեւ 1 լիտրի չափը: Բայց հաճախ լակտոստազը կարող է վերածվել մաստիտի, որին բնորոշ են նույն նշաններն՝ ավելի սուր ձեւով: Հիվանդությունն ուղեկցվում է մարմնի բարձր ջերմությամբ` սկսած 38 աստիճանից, եւ ուժեղ ցավերով:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն